Երկաթուղային տրանսպորտի կայացման պատմությունը

  Ժամանակակից ընկալման շրջանակներում գնացքը ձևավորված և կապակցված կազմ է, որն իրենից ներկայացնում է վագոնների մի խումբ մեկ կամ մի քանի գործող շարժիչներով, լոկոմոտիվներով (անիվներով շարժիչ), որոնք էլ բերում են գնացքի շարժմանը։

  Երկաթուղային տրանսպորտը զարգացման երկար ընթացք է ապրել, որի սկիզբը դրվել է դեռ 18-րդ դարում։ Երկաթուղային տրանսպորտի ստեղծման համար կային հետևյալ նախադրյալները․

 

  • Շոգեմեքենայի ստեղծումը և լոկոմոտիվի նախնական պատկերը

 

   18-րդ դարում Անգլիայում մեծ զարգացում ապրեցին մեքենաներ, որոնք իրենցից ներկայացնում էին շոգոշարժիչի կատարելագործված ձևը։ 1712 թ․-ին Թոմաս Նյուկոմենը ցուցադրեց իր մթնոլորտային շարժիչը, որը Սեվերիի շոգոշարժիչի կատարելագործված ձևն էր։

   1763 թ․-ին ռուս ինժեներ Պոլզունովը ներկայացրել է շոգեշարժիչի իր նախագիծը, որն ուներ 40 ձիաուժ հզորություն։

  • Րելսային ուղու ստեղծումը

   16-րդ դարում Եվրոպական մի քանի երկրներում օգտագործվում էին փայտե րելսային ուղիներ հանքերից հումք հանելու նպատակով։ Իսկ 18-րդ դարում դրանց հետզհետե դուրս մղեցին երկաթյա րելսերը։

   Առաջին վերգետնյա երկաթուղին կառուցվել է 1603-1604թվերին

 

  • Շոգեքարշի ստեղծումը

 

   Հետզհետե տարածում ստացավ ուղևորատար ձիաքարշ երկաթուղային տրանսպորտը։ Այս մեքենան առաջին անգամ ի հայտ եկավ 1801թ․-ին, Անգլիայում։

   Առաջին շոգեքարշը ստեղծվել է 1804թ․-ին Ռիչարդ Տրեվիտիկի կողմից։ Սակայն այդ տարիներին երկաթը համարվում էր թանգ հումք, իսկ չուգունը բավականին ամուր չէր։ Տարիներ անց Ջորջ Ստեֆենսոնը 1812-1829թթ․ շոգեքարշի ստեղծման բազմաթիվ փորձեր կատարեց, որոնցից ամենահաջողվածը  «Ռոկետ»-ն էր։

   Այսպես, երկաթգծի կայացումը տեղի ունեցավ տարիներ անց և այն նկատելի էր միայն գերտերություններում։ Դրանք էին՝ Ամերիկան, Ռուսաստանը և Եվրոպական մի շարք զարգացած երկրներ։

 

                     Երկաթգծի  ծաղկումը

   1880-ական թթ․-ին եկավ համաշխարհային երկաթգծի զարգացման մի նոր փուլ, որը պատմության մեջ անկրկնելի էր։ 1880-1890-ական թթ․ին երկաթգծային ցանցի երկարությունը հասավ 617,300 կմ-ի։ Այս ընթացքում ծախսվում էին աննկարագրելի քանակությամբ գումարներ։ Երկաթգծի զարգացման մեջ առաջինը ԱՄՆ-ն էր։ Երկաթգծի ահռելի շինարարությունները բերում էին ԱՄՆ-ի ամբողջ տնտեսության զարգացմանը։

 

     

   Էլեկտրական քարշակ

Էլեկտրական քարշակի ստեղծումը

   1879թ․-ի մայիսի 31-ին Վերներ Սիմենսը Բեռլինում կառուցեց առաջին երկաթգծային ուղին 300մ երկարությամբ։ Շոգեքարշն ուներ 9,6կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչ (13 ձ․ ու․), ընթանում էր 7կմ/ժ արագությամբ, կարող էր փոխադրել 18 ուղևոր։ Սակայն մեկ տարի անց այս ցուցանիշը փոխվեց․ շոգեքարշն ուներ արդեն 40 ուղևոր։

Նախնական փուլը

   Սկզբնական շրջանում էլեկտրական քարշակը օգտագործվում էր միայն հանքաարդյունաբերության ոլորտում։ Շուտով գերմանացի մի քանի գիտնականներ եկան այն եզրահանգման, որ էլեկտրական քարշակը կարելի է օգտագործել նաև մերձքաղաքային երթևեկության մեջ։ Այս հիանալի միտքը առաջին անգամ կիրառվեց ԱՄՆ-ում, 1895թ․-ին։ Այստեղ էլեկտրական քարշակը հատուկ թունելների միջոցով մոտենում էր Նյու Յորքին։ Այս շրջանի շոգեքարսները նաղկինից զգալի հզոր էին՝ 185կՎտ (50կմ/ժ)։

Միջպատերազմային շրջան

   Առաջին համաշխարհային պատերազմից հետո շոգեքարշերի կիրառումը տարածվեց ամբողջ աշխարհում։ Հատկանշական է, որ Գերմանիան մեծ տեմպերով էր իրագործում երկաթգծի շինարարական աշխատանքները։ Սակայն այս փուլում նրանից ետ չէր մնում նաև ԽՍՀՄ-ը։ Արդեն 1935թ․-ին այստեղ կար 84 շոգեքարշ և 1907 կմ գործող երկաթգիծ։

 

Այլ քարշակների ստեղծման փորձեր

   Այս ոլորտի էվոլյուցիոն զարգացումներից մեկը համարվում է մագնիսական դաշտի վրա հիմնված գնացքի ստեղծումը։ Այս տիպի գնացքները շարժվում էին հիմնված իներցիայի օրենքի վրա։

   Շուտով ԽՍՀՄ-ում ստեղծվեց ատոմային էներգիայով աշխատող լոկոմոտիվ, որը չարդարացրեց մարդկանց սպասումները։

Ժամանակակից երկաթուղի

   Երկաթուղու պաստառը պետք է լինի հնարավորինս հարթ: Ցանկացած թեքություն կամ բարձրությունների տատանումներ կարող են դանդաղեցնել լոկոմոտիվի ընթացքը: Շրջադարձերը պետք է լինեն սահուն, քանի որ մեծ արագությամբ սլացող գնացքը չի կարող կտրուկ շրջադարձ կատարել: Կիրճերի վրայով ճանապարհ գցելու համար կառուցում են երկաթուղային կամուրջներ, իսկ լեռներում թունելներ են փորում: Երկաթուղիների շինարարության սկզբում հիմնական աշխատանքները կատարվում էին ձեռքով. շինարարների բազմահազարանոց ջոկատները փորում էին հողը և տեղադրում ռելսերը: Ներկայումս այդ աշխատանքները մեքենայացված են. միանգամից տեղադրվում են երկաթուղային պատրաստի պաստառներ:

Երկաթուղային պաստառը բաղկացած է բետոնե կամ փայտե կոճերի վրա ամրացված պողպատե ռելսերից: Դրանք իրենց վրա են կրում գնացքի ծանրությունը և ապահովում ռելսերի հորիզոնական դիրքը: Ռելսերի վերջնամասերի միջև փոքրիկ արանքներ են թողնում, որոնք շոգ եղանակին չեզոքացնում են ռելսերի ջերմային ընդարձակումը: Առանց այդ արանքների, ռելսերը կարող են ծռմռվել: Երկշարք ռելսերն իրարից բաժանված են հաստատուն միջակայքով` ռելսամեջով: Ռելսամեջի ամենատարածված լայնությունը 1,44 մ է: Ռուսաստանում, Իսպանիայում և Ֆինլանդիայում օգտագործվում են ավելի լայն ռելսամեջեր:

Մեծ թեքությամբ երկաթուղային պաստառներում երկու ռելսերի արանքում տեղադրվում է նաև ատամնավոր երրորդ ռելսը: Դրան հպվում է լոկոմոտիվի տակ ամրացված հատուկ ատամնաանիվը, որի շնորհիվ գնացքը, առանց ռելսերից դուրս սահելու վտանգի, կարող է հաղթահարել վերելքներն ու վայրէջքները:

 

20-րդ դարի երկրորդ կեսից երկաթգծային տրանսպորտը աննկարագրելի փոփոխություններ է կրել։ Անհրաժեշտ է նշել գերտերությունների մերձքաղաքային տարածքների երկաթգծի զարգացումը։ Այստեղ փորձարկում և հաճախակի կիրառում էին շարժակազմի ստորև նշված տեսակները․

  • Էլեկտրոգնացք – կազմված է 2 գլխային, շարժիչային և կցուկ մասերից։ Մերձքաղաքային վայրերում վագոնների նվազագույն քանակն է 4, իսկ առավելագույնը՝ 12։
  • Դիզելային գնացք – կազմված է 4-6 վագոնից։ Ունի գլխային(նույն շարժիչային) և կցուկ մասեր։ Սակայն վերջին շրջանում հնարավոր է նկատել ևս մի քանի կցված վագոն։
  • Րելսային ավտոբուսներ – սրանք նախատեսված են փոքրաթիվ ուղևորների և արագընթաց ուղիների համար։ կազմված են 1-3 հատվածից ։

 

   Այսօր՝ տնտեսության բոլոր ոլորտների զարգացման ու ծաղկման դարաշրջանում, հանդիպում են այնպիսի արագընթաց գնացքներ, որ մոռացնել են տալիս մի քանի դար առաջվա ամենաարագ՝ 7կմ/ժ արագությունը։ Այդ գնացքներն անվանվում են ճեպընթաց։

   Ներկայումս ճեպընթաց գնացքների «կմախքը» համարվում է մետրոպոլիտենը։ Այստեղ անգամ կան հատուկ ճեպընթաց ուղիներ, որոնցում կանգառները զգալի քիչ են։ Ճեպընթաց ուղիները գործում են միայն մեծ բնակչություն ունեցող քաղաքներում(Բեռլին, Փարիզ, Մանհաթթեն, Մոսկվա)։ Դրանք մեծամասամբ նախատեսված են բիզնես դասի համար։ Իհարկե պետք է նկատել, որ այս տիպի գնացքները պահանջում են մեծ ներդրումներ՝ կապված երկաթգծի փոքր թեքությունների, գերամուր կամուրջների և մի շարք այլ մասնագիտական առումների հետ։    

 

Այս հոդվածի սկզբնական նյութերը վերցված են 

«ՎԻՔԻՊԵԴԻԱ» ազատ հանրագիտարանից

This entry was posted in Ուսուցողական. Bookmark the permalink.

Leave a comment